Երբ Հայաստանում Քիմ Քարդաշյանին են նվիրում «Պռեգոմեշի» վզնոցը, որի վրա կախված էր սիրիահայ արծաթագործ Գևորգ (Ջորջ) Դոշողլանյանի պատրաստած յուրօրինակ կախազարդը՝ հայերեն «Քե» տառի փորագրությամբ, աշխարհահռչակ աստղը չի կարողանում զսպել հիացմունքն ու բացականչում է. «Աստվա՜ծ իմ, ինչ գեղեցիկ է»: Արծաթագործը հպարտ է, որ իր աշխատանքը կրում է աշխարհի ամենահայտնի հայուհին: Իսկ System of a down խմբի տղաների համար պատրաստած ապարանջանները, որոնց վրա փորագրված էր «1915», նրա համար ոչ միայն հպարտություն է, այլև երախտիքի խոսք խմբի տղաներին՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում կատարած անգնահատելի աշխատանքի համար: 2012 թ. սիրիական ճգնաժամի հետևանքով տեղափոխվելով…
Ամիսը՝ Սեպտեմբերի 2016
Հռիփսիմյան գիմնազիա. Ամիրյան փողոցի ամենալուռ պատմամշակութային շենքը
Ամիրյան փողոցով բարձրանալիս, աջ թևի վրա, Ամիրյան 28/6 հասցեում դժվար է չնկատել սև տուֆից կառուցված երկհարկ գեղեցիկ մի շենք: Դա Հռիփսիմյան իգական գիմնազիան է՝ հանրապետական նշանակության հուշարձան շենք, որը կառուցվել է 1898 թ., Կովկասի Ս. Նինայի անվան կանանց բարեգործական ընկերության Երևանի վարչության միջոցներով։ Ուսումնական հաստատության շենքի ճարտարապետներն են Վասիլի Միրզոյանն ու Ի. Վագապովը: 1905 թ. Վ. Միրզոյանի նախագծով այն վերակառուցվել է, և շենքի հետնամասում ավելացել է բակային լրացուցիչ ընդարձակ կառույց: Գիմնազիայի պատմությունը Հռիփսիմյան իգական գիմնազիան հիմնվել է 1850 թ, 1884 թ. այն դարձել է օրիորդաց պրոգիմնազիա, իսկ 1898 թ.՝ իգական…
Յուսուֆ Քարշ. լուսանկարչության հայազգի Ռեմբրանդտը
2000 թ. «Ով ով է» (Who’s Who) հայտնի պարբերականն աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշին ընդգրկեց աշխարհի ամենահայտնի 100 մարդկանց ցուցակում: Իսկ այդ 100-ից 51-ին անմահացրել է Քարշը: Չերչիլ, Կաստրո, Խրուշչով, Քենեդի, Հեմինգուեյ, Յունգ, Մայր Թերեզա, Էյնշտեյն, Բերնարդ Շոու, Էլիզաբեթ Թեյլոր, Սոմերսեթ Մոեմ, Քրիստիան Դիոր, Դալի, Օդրի Հեպբյորն, Սոֆի Լորեն… Այս շարքը կարելի է անվերջ շարունակել, իսկ նրանց բոլորին միավորում է մի բան` Քարշի ֆոտոխցիկը: Հայազգի հռչակավոր լուսանկարիչն անմահացրել է ժամանակի ամենահայտնի հասարակական-քաղաքական գործիչներին, դերասաններին, երգիչներին ու գիտնականներին: Յուսուֆ Քարշը ծնվել է 1908 թ., Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր նահանգի Մարդինի գավառում: 1922…