​ԱՕԿՍ-ի շենք. Երևանի ամենագեղեցիկ ու ամենասկանդալային կառույցներից մեկը

​ԱՕԿՍ-ի շենք. Երևանի ամենագեղեցիկ ու ամենասկանդալային կառույցներից մեկը

ԱՕԿՍ-ի շենք. Աբովյան (նախկինում՝ Աստաֆյան) 3 հասցեում գտնվող այս եզակի ճարտարապետական կառույցը հին Երևանի ամենաուշագրավ շինություններից է: Շենքը նախագծվել է 1914 թ., կառուցվել` 1915-ին: Ճարտարապետը Բորիս Մեհրաբյանն է, իսկ պատվիրատուն` բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանը: ԱՕԿՍ-ի շենքը կառուցված է երևանյան սրբատաշ սև տուֆից: Պատշգամբները քարից են, բակի կողմինները` փայտից: Այն Երևանի XX դարասկզբի ճարտարապետության ամենաարժեքավոր հուշարձանններից է, իր ժամանակի ամենայուրօրինակ կառույցներից, որն իր հմայքը պահպանել է մինչ օրս՝ ընդգրկվելով հանրապետական նշանակության հուշարձանների ցանկում: Իսկ թե ինչու այն անվանվեց ԱՕԿՍ-ի շենք ու մինչ օրս պահպանեց այդ անունը, կպատմենք ստորև: Անվանի հայ բժշկի կառուցած…

Facebook Twitter Linkedin

Հայրենադարձություն ու հրաշալի մտահղացում հայրենիքում

Հայրենադարձություն ու հրաշալի մտահղացում հայրենիքում

Լոռի Ալվանդյանը ծնվել է Նյու Ջերսիում: Նրա բեյրութահայ ու թեհրանահայ ծնողները 80-ականներին հանդիպել են Միացյալ Նահանգներում, ամուսնացել ու մնացել այնտեղ: Լոռին խոստովանում է, որ իր ծնողները երբեք ակտիվ չեն եղել հայ համայնքում, իսկ ինքն ընդհանրապես համայնքի հետ որևէ կապ չի ունեցել: Անգամ հայերեն չի իմացել ու չի շփվել հայրենակիցների հետ: Կալիֆոռնիայի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, ապա մագիստրատուրայում (Նյու Յորքում, տեղեկատվական և գրադարանային գիտությունների ոլորտում) սովորելու տարիներին էլ Լոռին ակտիվություն չի ցուցաբերել հայ համայնքի, հայկական միջավայրի կամ հայ իրականության նկատմամբ: 2014 թ. փետրվարին, սակայն, պատահաբար իմանալով «Դեպի Հայք» ծրագրի մասին, որի նպատակն…

Facebook Twitter Linkedin

​Հայրենադարձության պատմություն, որ փոխում է հայրենասիրության մասին ստանդարտ պատկերացումները

​Հայրենադարձության պատմություն, որ փոխում է հայրենասիրության մասին ստանդարտ պատկերացումները

Հունիսի 27-ին ֆեյսբուքյան օգտատեր Նելլի Շուշի Մարտիրոսյանի գրառումն այն մասին, որ ինքն ամուսնու` Ստեփանի ու փոքրիկ դստեր` Շուշիի հետ ԱՄՆ-ից մեկընդմիշտ վերադառնում է Հայաստան, շուրջ 5700 «լայք» էր ստացել ու հուզել հազարավոր հայերի. «Մամ ջան, մի՛ լացի։ Ես գնում եմ իմ սրտի երկիրն ապրելու։ Ես գնում եմ ինձ թթվածին տվող երկիրն ապրելու։ Մարդ ինչպե՞ս կապրի առանց թթվածնի։ Ես ուզում եմ ողջ լինել։ Դու գիտես, որ ես կազմեցի երջանիկ ընտանիք, վերջին 17 տարիների ընթացքում հասա բոլոր այն բաներին, որոնց ուզում էի հասնել ԱՄՆ-֊ում նախքան Հայաստան վերադառնալս։ Բայց իմ կյանքում կա մի…

Facebook Twitter Linkedin

«Եթե չլիներ 1996-ը, չէին լինի թե՛ հոկտեմբերի 27-ը, թե՛ մարտի 1-ը, թե՛ «Սասնա ծռերը». Վ. Մանուկյան

«Եթե չլիներ 1996-ը, չէին լինի թե՛ հոկտեմբերի 27-ը, թե՛ մարտի 1-ը, թե՛ «Սասնա ծռերը». Վ. Մանուկյան

Հայաստանի նորանկախ պատմության ամենախայտառակ էջերից մեկը 1996 թվականի նախագահական ընտրություններն են, որոնք ճակատագրական ջրբաժան գծեցին Հայաստանի պատմության մեջ` նորանկախ երկիրը տանելով բոլորովին այլ ուղիով: Այդ օրվանից սկսած՝ Հայաստանում արմատավորվեց ընտրությունների կեղծման գործելակերպը` դառնալով չարիք, պետության զարգացման ու առաջընթացի խոչընդոտ: Շատերը գուցե խորությամբ չեն էլ գիտակցում 1996-ին իշխանությունը կեղծիքների գնով պահելու հետևանքները պետության հետագա ընթացքի վրա, սակայն դա մի հարված էր, որից Հայաստանը ուշքի չի գալիս մինչ օրս: Իհարկե, 1996-ի իրական գնահատականը կտա ժամանակը, իսկ այսօր մենք կփորձենք այդ օրերի մեկնաբանությունը ստանալ մի մարդուց, որն այդ ամենի կիզակետում ու թիրախում է…

Facebook Twitter Linkedin

​«Փակուղի չկա». Վազգեն Մանուկյանի կոչը 1990-ին և այսօր

​«Փակուղի չկա». Վազգեն Մանուկյանի կոչը 1990-ին և այսօր

1988 թ. սկսվեց Ղարաբաղյան շարժումը: Նպատակը Ղարաբաղի վերամիավորումն էր Հայաստանին: Ձևավորվեց «Ղարաբաղ» կոմիտեն, շարժումը մեծ թափ առավ: Շարժման առանցքային կերպարներից մեկը, որի անունն ասես խորհրդանշական է Հայաստանի անկախության կերտման պատմության մեջ, Վազգեն Մանուկյանն է, գործիչ, որ անկախ Հայաստանի գաղափարն առաջ է տարել դեռևս 60-ական թվականներին` համոզված լինելով, որ ուշ թե շուտ այն իրականություն է դառնալու: Բայց երազելը քիչ էր, պետք էր որոշակի գործունեություն, որը խորհրդային տարիներին ընդհատակյա բնույթ էր կրում: Իսկ երբ պահը հասունանում է, արդեն պատրաստ էր ոչ միայն գաղափարական հենքը, այլև քայլերի հստակ հաջորդականությունը, և Վազգեն Մանուկյանը համակարգում…

Facebook Twitter Linkedin

​Ո՞վ է հայը. «Եթե հայերին առիթ տրվի… նրանք… ամբողջ մոլորակի տերը կդառնան»

​Ո՞վ է հայը. «Եթե հայերին առիթ տրվի… նրանք… ամբողջ մոլորակի տերը կդառնան»

Մարդը տվյալ ազգության կրողն է, եթե շաղկապված է այդ ազգի կենսագործունեությանը որպես նրա մի մասնիկ, կրում է այդ ազգի լեզվական, մշակութային, բարոյա-հոգեբանական արժեքները, պատասխանատու է իր պետության բնականոն զարգացման համար, իր երեխաներին փոխանցում է ազգային արժեքներն ու ավանդույթները, իր երկիրն ընկալում է իբրև միակ հայրենիք: Մեր ճղճիմ, քաղաքականացված ու կենցաղային դարձած հանրային օրակարգում թերևս ճիշտ կլինի գոնե երբեմն-երբեմն անդրադառնալ հարցերի, որոնք առնչվում են ազգային ինքնությանը, այս բարդ ու փոփոխվող աշխարհում մեր տեղին ու դերին, մեր առաքելությանը երկիր մոլորակի վրա և, որ ամենակարևորն է` մեր տեսակի պահպանման խնդրին: Բայց այդ հարցերը…

Facebook Twitter Linkedin

​Բաղրամյան պողոտայի ամենանրբագեղ ու ամենաերաժշտական առանձնատունը

​Բաղրամյան պողոտայի ամենանրբագեղ ու ամենաերաժշտական առանձնատունը

Բաղրամյան 8 հասցեում մի գողտրիկ առանձնատուն կա: Դա, թերևս, այս գերակտիվ փողոցի միակ միհարկանի կառույցն է, որն իր համեստ նրբագեղությամբ առանձնանում է տարածքում: Առանձնատան նախադռան մոտ հուշատախտակ է փակցված, որի վրա կարդում ենք. «Այս տանը 1947-1958 թթ. ապրել է ՍՍՀՄ ժողովրդական դերասանուհի-երգչուհի Հայկանուշ Դանիելյանը»: Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե տունը դատարկ է, մարդ չի ապրում, չնայած՝ ճաղավանդակից այն կողմ երևում է փոքրիկ խնամված այգին` ծաղիկներով ու ծառերով: Դռան զանգը սեղմում եմ կասկածանքով, բայց հուրախություն ինձ շքամուտքը բացվում է, դուրս է գալիս տանտիկինը: Աննա Խաչատրյանն է` Հայկանուշ Դանիելյանի թոռը, որը…

Facebook Twitter Linkedin

«Տեսա Վլադիկին` սև հագուստով, կացինը ձեռքին». ի՞նչ է պատմում դժոխքի միջով անցած Թագուհին

«Տեսա Վլադիկին` սև հագուստով, կացինը ձեռքին». ի՞նչ է պատմում դժոխքի միջով անցած Թագուհին

Օրեր առաջ պատահաբար մի երիտասարդ կնոջ հանդիպեցի ու զրույցի ընթացքում հետաքրքրվեցի, թե ինչու է գլխաշոր կապում: Ասաց` արևից է պաշտպանվում, գլուխը վնասված է, վիրահատության է ենթարկվել ու դեռ էլի պիտի վիրահատվի, արևի ճառագայթները վտանգավոր են: Հետո տխուր աչքերով նայեց ինձ ու ասաց. «Ես էն աղջիկն եմ, որ ամուսինը կացնով հարձակվել էր, մորս սպանել, ինձ ու հորս էլ ծանր վիրավորել: Հիշո՞ւմ եք էդ դեպքը»: Ինչպե՞ս կարող էի չհիշել: Դա մի ահավոր պատմություն էր, որ հուլիսի 8-ին ցնցեց ողջ հանրությանը, իսկ գազանաբար կացնով խոշտանգված հոր ու դստեր լուսանկարներն ու 64-ամյա մոր արնաշաղախ…

Facebook Twitter Linkedin

Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճ. ի՞նչ հանճարեղ ստեղծագործություն է «թաքնված» այս պատմական կառույցում

Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճ. ի՞նչ հանճարեղ ստեղծագործություն է «թաքնված» այս պատմական կառույցում

Երբ զբոսաշրջիկներն ու հյուրերը Հանրապետության հրապարակից քայլում են դեպի Աբովյան փողոց, աջ թևի վրա հիացմունքով դիտում են սև և կարմիր տուֆերի համադրությամբ և յուրօրինակ ճարտարապետական ոճով կառուցված պատմական այս շենքը, որտեղ տեղակայված է Առնո Բաբաջանյանի անվան Հայաստանի պետական ֆիլհարմոնիան: Շենքը կառուցվել է 1900 թվականի սկզբին և նախատեսված է եղել արական գիմնազիայի համար: 1800-ականների վերջերին Երևանում գործում էին մեծ թվով դպրոցներ ու գիմնազիաներ, որոնք իրենց բարձր մակարդակով ապշեցնում էին անգամ օտարերկրացիներին: Հայտնի ճանապարհորդ-աշխարհագրագետ, քաղաքական գործիչ, բրիտանական պառլամենտի ու Արքայական աշխարհագրական ընկերության անդամ, իռլանդացի հայագետ Հենրի Ֆ. Բ. Լինչն իր «Ռուսական Հայաստան»…

Facebook Twitter Linkedin