DJ Շանթ և «Պապարացցի» անուններն արդեն բրենդ են երևանյան ժամանցային կյանքում: Մինչդեռ ինքը՝ Շանթ Քոչյանը, մի քանի տարի առաջ դժվար թե պատկերացներ իրեն Հայաստանում, այն էլ՝ այս բիզնեսով զբաղվելիս: Շանթը Սիրիայի Լաթակիա քաղաքից է: Կյանքն այս ծովափնյա գեղեցիկ քաղաքում, որը Սիրիայի գլխավոր նավահանգիստն է, առավել հանգիստ ու մեղմ էր, քան մարդաշատ ու գերակտիվ Հալեպում, և մարդիկ այստեղ ապրում էին ապահով ու երջանիկ՝ երբևէ չմտածելով, որ խաղաղ երկինքն ու կապույտ ծովը մի օր կալեկոծվեն: Շանթն ավարտել էր համալսարանի «Բիզնես կառավարում» բաժինը և մի քանի տարի մասնագիտությամբ աշխատելուց հետո որոշել էր սեփական…
Ամիսը՝ Փետրվարի 2017
Ո՞ւմ առանձնատունն է 130 տարի անց զբաղեցնում հայտնի «Սալոն» ռեստորանը
Աբովյան փողոցի սկզբնամասը մի յուրօրինակ պատմական հանգույց է, որտեղ քայլելիս ակամա զգում ես երբեմնի Աստաֆյան փողոցի հմայքն ու համակվում բարձրաճաշակ շենքերի պատմական հիշողությամբ: Նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էի Աբովյան 8 հասցեում գտնվող մի տպավորիչ շենքի` Բարսեղ Եղիազարյանի առանձնատան պատմությանը, որտեղ շուրջ 130 տարի անց տեղակայվեց «Նոյյան տապան» գրախանութը: Այժմ ներկայացնում եմ նույն հասցեում և անմիջականորեն այդ տան հետ կապված մեկ այլ շինության` Գրիգոր Եղիազարյանի տան պատմությունը: Գրիգոր և Բարսեղ Եղիազարյանները հարազատ եղբայրներ էին, երկուսն էլ` հայտնի վաճառական ու հասարակական գործիչ: Գրիգոր Եղիազարյանն աղյուսի գործարանատեր էր: Նրա առանձնատունը կառուցվել է 1884…
Սարսափելի պայթյուն ու որոշում, որ փոխեց սիրիահայ աղջկա ճակատագիրը
Ծովակի քույրն այդ օրը վատ երազ էր տեսել ու նրան հորդորում էր աշխատանքի չգնալ: Երազում պայթյուն էր որոտացել… 2013 թվական, ապրիլի 8, Դամասկոս: Ծովակ Սողոմոնյանն այդ օրը չի ուզում հիշել, ամեն ինչ նորից վերապրում է, սակայն մոռանալ էլ չի կարող, քանի որ դա իր համար ճակատագրական օր էր: Համալսարանում բիզնես սովորող 20-ամյա ուսանողուհին աշխատանքային պայմանագրով փորձաշրջան էր անցնում Սիրիայի կենտրոնական բանկում: Այդ օրը նրա պայմանագրի վերջին օրն էր: Աշխատավայրում նրան հավանել էին, ցանկանում էին երկարացնել պայմանագիրը, ու նա պիտի որոշում կայացներ: Հանկարծ կեսօրին մոտ մի հզոր պայթյուն է որոտում: Մինչ…
Աբովյան 8. առանձնատուն, իսկ 130 տարի անց` գրատուն. Երևանի ամենաարժեքավոր պատմական շենքերից մեկը
«Եղիազարյանի տան շինարարությունն առաջ է գնում. շուտով առաջին հարկը պատրաստ կլինի։ Հիանալի տուն է ստացվում»,- 1904 թ. իր նամակներից մեկում այս հոյակերտ առանձնատան կառուցման մասին գրել է դրա ճարտարապետ Վասիլի Միրզոյանը։ Ներկայիս Աբովյան 8 հասցեում գտնվող 130-ամյա պատմություն ունեցող այս շենքը մինչ օրս էլ կանգուն է ու հիացնում է իր գեղեցկությամբ: Շենքի կառուցման պաշտոնական տարեթիվ է նշվում 1884-ը, թեև պարզ է, որ այն ավարտին է հասել շատ ավելի ուշ: Շենքն ընդգրկված է պատմամշակութային հուշարձանների ցանկում իբրև հանրապետական նշանակության հուշարձան: Այստեղ վերջերս տեղավորվեց «Նոյյան տապան» հայտնի գրատունը: Բայց մինչ այդ իրադարձությանն…