«Ինչո՞ւ Կանադա, ի՞նչ Ամերիկա, երբ թեկուզ մի բուռ Հայաստանը կա»: Սրանք Շիրազի խոսքերն են, որոնք զարդարում են երիտասարդ հայրենադարձ Մհեր Ալմասյանի ֆեյսբուքյան հետնանկարը: Մհերի համար սրանք զուտ խոսքեր չեն, այլ ամրապնդած գաղափարախոսություն, որն էլ 2015 թվականին նրան վերջնականապես բերեց Հայաստան` մեկընդմիշտ հայրենիքում մնալու հաստատակամությամբ: «Ծնվել եմ Պարսկաստանում: Մերոնք 1605 թվականին, երբ փոքր ջարդ է եղել, Նախիջևանից են Պարսկաստան գաղթել: 2002 թվականին մեր ընտանիքը տեղափոխվել է Ամերիկա»: ԱՄՆ տեղափոխվելիս Մհերը 11 տարեկան էր: Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվում է Կալիֆոռնիայի Հարավային համալսարան, որտեղ ճարտարագիտություն է սովորում: 2010-11 թվականներից սկսած՝ նա անդադար…