Երևանի պատմամշակութային շենքերի մասին հոդվածաշարում առանձնահատուկ տեղ ունեն Աբովյան փողոցի սկզբնամասում գտնվող XIX դարավերջին կառուցված եկամտաբեր տները, որոնք հիմնականում երկհարկանի էին. վերևի հատվածում ապրում էին տանտերերը՝ հիմնականում վաճառականներ, իսկ առաջին հարկում գործում էին նրանց խանութները: Այս անգամ կներկայացնենք Աբովյան 3/1 հասցեում գտնվող Երևանի ամենագեղեցիկ շինություններից մեկի` վաճառական Գևորգ (Եգոր) Խանզադյանի եկամտաբեր տան պատմությունը, որը հատնի է նաև «Սաքսոնական» խանութ անունով: 1896 թ. շենքը նախագծել և սկսել է կառուցել հայտնի ճարտարապետ Վասիլի Միրզոյանը: 1905 թ. մեկ այլ անվանի ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով Պուշկինի փողոցի և մի քանի տարի անց նաև Հին…
Ամիսը՝ Մայիսի 2017
Գրիգոր Ամիրյանի տունը՝ Աբովյան փողոցում. պատմության հին ու նոր էջեր, որոնք բացվում են այս հասցեում
Աբովյան 10 և 12 հասցեներում կողք- կողքի կանգնած են նարնջագույն ու վարդագույն երկհարկանի շենքեր, որոնք կառուցվել են XIX դարում: Նարնջագույն անկյունային շենքը կառուցվել է 1870-ականներին, իսկ վարդագույնը` մի փոքր ավելի ուշ, 1880-ականներին, սակայն երկուսն էլ պատկանել են վաճառական Գրիգոր Ամիրյանին: Պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակում դրանք ներառված են «Գրիգոր Ամիրյանի բնակելի տուն» անվամբ: Պատմամշակութային շենքերի սեփականատերն այժմ գործարար Սամվել Մայրապետյանն է: Ո՞վ էր Գրիգոր Ամիրյանը Երևանի նահանգի քաղաքային հասարակական վարչությունների անձնակազմի մասին տեղեկություններում Գրիգոր Ամիրյանի մասին գրված է. «Երկրորդ գիլդիայի վաճառական, կոչումը` վաճառական, կրթությունը` տնային, 52 տարեկան: Երկու տուն, երկու պարտեզ,…
Մրգի տերևներից՝ թեյ, քաղցր ռեհան, անգամ բրինձ. հայրենադարձության պտուղները
Քարոլին Բաղումյանը ծնվել է Իրանում, ապա փոքր հասակում տեղափոխվել Միացյալ Նահանգներ: 2003 թ. նա առաջին անգամ ամուսնու ու դստեր հետ գալիս է Հայաստան: Առաջին այցը, ինչպես Քարոլինն է ասում, վարակիչ էր. «Հայաստանի հիվանդությունը բռնանք, ամեն տարի չորս անգամ գալիս-գնում էինք, հետո որոշեցինք հողամաս գնել, որ տուն սարքենք,- ժպիտով պատմում է Քարոլինը ու մի պահ կանգ առնում, հետո շարունակում,- բայց խաբեբայությունը մի քիչ շատ է Հայաստանում: Նորք-Մարաշում հողամաս գնեցինք, 2005 թվականին սկսեցինք շինարարությունը, մինչև հիմա կիսակառույց վիճակում է: 2009-ին նամակ ստացանք, որ շինարարը դատարան է դիմել, թե տունն իրենն է: Հետո…