2012 թվականն էր: Սիրիայում իրավիճակն արդեն լարված էր: Ռմբակոծիչ օդանավերը սլանում էին Հալեպի կապույտ երկնքում, և Լիանան, տան բացօթյա պատշգամբում նստած, տեսնում էր, թե ինչպես են ռումբերը թափվում մոտակա թաղամասերի վրա: Հայաստանում ծնված, Սիրիա հարս գնացած Լիանան, որ հազիվ էր հարմարվել Հալեպի կյանքին, անգամ մասնագիտությամբ աշխատանք գտել (նա մարզիչ կինեզիոլոգ է), անհանգստությամբ էր հետևում իրադարձություններին: Մի օր էլ ռմբակոծիչն ուղիղ գլխավերևով է սլանում, ու մինչ նա ուշքի է գալիս, դիմացի շենքն այլևս չկար: Դա արդեն հստակ ազդանշան էր. Հալեպում կյանքը վտանգված է: Բայց չնայած օրեցօր վատացող իրավիճակին՝ հալեպցիներն ամեն անգամ…