Շանթ Չաքմաքը ծնվել է Կանադայում, քաղաքագիտություն սովորել Տորոնտոյի Յորքի համալսարանում և ինչպես կանադահայ յուրաքանչյուր ավանդապահ ընտանիքի զավակ՝ սերտորեն կապված է եղել հայ համայնքի կյանքին, եղել ակտիվ անդամ՝ դաստիարակվելով հայրենիքի, հայ դատի գաղափարներով: Ու հավանաբար նրա կյանքը շատ սփյուռքահայերի պես կշարունակվեր նույն հունով, նա էլ իր պարտքը կհամարեր ընտանիք կազմելուց հետո իր երեխաներին փոխանցել այն ամենը, ինչ փոխանցել են իրեն հայ համայնքում, եթե ճակատագիրը հնարավորություն չտար մի քանի ամսով ապրելու և աշխատելու Հայաստանում, զգալու իրական Հայաստանի շունչը և արմատապես վերանայելու իր սկզբունքներն ու մոտեցումները: 2016 թ. Շանթը «Դեպի Հայք» ծրագրով գալիս…
Ամիսը՝ Հուլիսի 2017
Մնացականյանների տուն. հին Երևանի մի փոքրիկ անկյուն Կողբացու փողոցում
Եթե զբոսաշրջիկներն այցելեն Երևան ու հանգրվանեն Կողբացի 22 հասցեում գտնվող «Վիլլա Դելենդա» հյուրատանը, ապա հյուրատան դիմաց տեղադրված տեղեկատվական վահանակից կիմանան, որ իրենք գտնվում են հին Երևանի պատմամշակութային շենքերից մեկում՝ կառուցված XIX դարավերջին։ Մնացականյան եղբայրների բնակելի տուն՝ կառուցված 1898 թվականի մարտի 14-ին Հազվադեպ է պատահում, երբ հին շենքերի ոչ միայն ճշգրիտ տարեթիվն է պահպանված, այլև ամիսն ու ամսաթիվը: Տանտերերը՝ Գեղամ և Հովհաննես Մնացականյանները, տունը կառուցելիս հավանաբար մտածել են սերունդներին այդ հիշողությունը փոխանցելու մասին և հենց շենքի ճակատին՝ մի…