Հայաստանը տարեցտարի փոխվում է: Դուք միգուցե չեք նկատում, բայց երբ դրսից ես գալիս՝ չես կարող չնկատել»,- ասում է Դամասկոսում ծնված, 2009-ին ՀՀ քաղաքացիություն ստացած, իսկ 2013-ին վերջնականապես Հայաստան տեղափոխված սիրիահայ Մարիանա Ճուլյանը: Մարիանան ավարտել է Դամասկոսի պետական համալասարանը որպես ֆրանսերենի և ֆրանսիական գրականության մասնագետ: Վերջին աշխատավայրը Սիրիայում ՀՀ դեսպանատունն էր: Նա նաև 6 տարեկանից մինչ օրս «Հայ մարմնակրթական ընդհանուր միություն» սկաուտական կազմակերպության անդամ է, և 2002 թ. առաջին անգամ Հայաստան է եկել հենց այդ կազմակերպության կազմում: Առաջին այցի տպավորություններն ու զգացողությունները խառն ու հակասական էին: Հիշում է՝ օպերայի շրջակայքում միայն…