​«Ամերիկայում հոգի չկա». հայուհին ու նրա ամերիկացի ամուսինը Հայաստանում են

​«Ամերիկայում հոգի չկա». հայուհին ու նրա ամերիկացի ամուսինը Հայաստանում են

Մեկ ամիս առաջ Միացյալ Նահանգներից Հայաստան են տեղափոխվել Նելլի Կարապետյանն ու Բրենթ Անդերսը: Նրանք ամուսիններ են, ունեն երկու դուստր, երկար տարիներ ապրել են Կանզաս նահանգի Մանհեթեն քաղաքում: Իսկ թե ինչպես է հայուհուն հաջողվել ամերիկացի ամուսնուն մեկընդմիշտ կապել Հայաստանի հետ՝ թողնելով ամերիկյան բարեկեցիկ կյանքը, տարիների երազանքի ու դրան հավատալու արդյունք է: 1999 թ. Նելլին ավարտում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը և ուսանողական փոխանակման ծրագրով մեկնում Միացյալ Նահանգներ՝ մագիստրատուրան շարունակելու Կանզասի համալսարանի հանրային կառավարման ոլորտում: ԱՄՆ-ում ուսանելու վերջին տարին էլ հանդիպում է ապագա ամուսնուն՝ Բրենթին, որը նույնպես սովորում, հետո արդեն աշխատում էր նույն…

Facebook Twitter Linkedin

​«Հայլանդզ». ամերիկահայ ամուսինների դրախտը Գեղադիրում

​«Հայլանդզ». ամերիկահայ ամուսինների դրախտը Գեղադիրում

Գունագեղ լանդշաֆտ, հրաշալի բնություն, գյուղական համայնապատկեր և, իհարկե, էկոլոգիապես մաքուր, համեղ ու օգտակար սնունդ, առողջ ապրելակերպ բնական միջավայրում: Այս ամենի համադրությունն է «Հայլանդզ» Էկո Վիլիջ Ռիզորթը։ Այն հիմնել են ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխված Արթուր և Քերոլայն Զաքարյանները: Ամուսինները 10 տարի առաջ, Միացյալ Նահանգներում թողնելով ակտիվ ու եռուն կյանքը, Հայաստանի այս գողտրիկ անկյունում ոչ միայն բիզնես են ծավալում, այլև ապրում: Հենց այստեղ՝ Երևան-Գառնի-Գեղարդ մայրուղու վրա գտնվող Գեղադիր գյուղում, որտեղ մեքենայով կարելի է հասնել ընդամենը 25 րոպեում, ամերիկահայ ամուսինները գտել են երջանկության իրենց բանաձևը: «Հայլանդզի» բացօթյա ռեստորանում վայելում էինք լիբանանահայ խոհանոցի համեղ ուտեստները,…

Facebook Twitter Linkedin