Ադրինե Զենյանը Լիբանանից է: Ծնվել է Բեյրութում, սովորել Մեսրոպյան վարժարանում, ապա բարձրագույն կրթություն ստացել Հայկազյան համալսարանում: 2012 թվականին ավարտելով համալսարանի բիզնես կառավարում բաժինը՝ Ադրինեն իբրև հաշվապահ աշխատանքի է անցնում Բեյրութում գտնվող միջազգային հայտնի ընկերություններից մեկում: Զուգահեռ նաև անգլերեն է դասավանդում Մեսրոպյան վարժարանում: Ամեն ինչ արտաքուստ իդեալական էր, բայց 27-ամյա աղջիկն իր կյանքում արմատական փոփոխության կարիք էր զգում: Գուցե պատճառներից մեկն էլ լիբանանյան ռիթմն էր՝ ամենօրյա լարված աշխատանքային ռեժիմ առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան 8-ը, խցանումներ, վազք և այլն: Աշխատանքի ընթացքում Ադրինեն որոշ գումար էր խնայել: Մտածում է գնալ ճամփորդության, միգուցե…
Ամիսը՝ Հոկտեմբերի 2017
Դեղատների գլխավոր վարչության շենք. ավելի քան 130 տարի ծառայելով առողջապահությանը
Երևանի ամենահին շենքերից մեկը, որ կառուցվել է XIX դարավերջին այն ժամանակվա Թարխանովսկայա փողոցում (այժմ Պուշկինի 56), վերջերս վերաբացեց իր դռները՝ հիմնանորոգված և, որ ամենակարևորն է, ամբողջությամբ պահպանված: Սակայն ուշագրավն այն է, որ տեղական նշանակության պատմամշակութային այս բացառիկ շենքը 130 տարուց ավելի գործում է իբրև առողջապահական կառույց և այժմ էլ վերաբացվեց նույն առաքելությամբ: Շենքը կառուցվել է 1880-ական թվականներին, ճարտարապետ Գուրեցկու նախագծով: Այն երկհարկանի, սև տուֆից գեղեցիկ կառույց է՝ դասական խոյակներով ու բազմաշերտ քիվերով, և իր գրեթե մեկուկեսդարյա ներկայությամբ զարդարում է Պուշկին-Փարպեցի խաչմերուկը: Շենքը կառուցվել է առողջապահական նկատառումներով: Ըստ որոշ տեղեկությունների՝ XIX…
Մոնրեալից՝ Հայաստան, հոլիվուդյան ֆիլմարտադրությունից՝ «Թումո»
Ալինա Կոչերյանը ծնվել է 1988 թ., Մոնրեալում: Ծնողները Եգիպտոսից Կանադա են տեղափոխվել 50-60-ականներին: Ալինան 6 ամիս առաջ առաջին անգամ ոտք է դրել Հայաստան 1-2 ամսով և որոշել է այստեղ մնալ: Ծնողներն այնքան էլ ոգևորված չեն դստեր որոշմամբ, քանի որ կարծում են, որ Կանադայից հետո «հետամնաց» Հայաստանում իրենց աղջկան լավ ապագա չի սպասում, բայց Ալինան վստահ է՝ ծնողները կարծիքը կփոխեն, եթե գոնե մեկ անգամ գան ու սեփական մաշկի վրա զգան Հայաստանը: «Պարադոսք է՝ այնտեղ մեր ծնողները մեզ սովորեցնում են հայերեն, ուզում են, որ հայ մնանք, բայց երբ որոշում ենք Հայաստանում ապրել,…