​Սահմանամերձ գյուղում Հայաստանի ապագան «հունցող» միսս Արշալույսը

​Սահմանամերձ գյուղում Հայաստանի ապագան «հունցող» միսս Արշալույսը

«Ինձ ասում են՝ էս աղջիկը շաշ ա,- ծիծաղում է Բեյրութից Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր տեղափոխված և գյուղի դպրոցում անգլերեն դասավանդող 24-ամյա Արշալույս Ամսիհը կամ, ինչպես երեխաներն են ասում, միսս Արշալույսը:- Չէ, ես շաշ չեմ, ուղղակի դուք ձեր տեղի արժեքը չգիտեք»,-պատասխանում է Արշոն, որի համար Հայաստանը բացահայտվեց 2015 թվականի ապրիլի 21-ին, երբ առաջին անգամ ոտք դրեց հայրենիք: Բեյրութի Բուրջ Համութ հայկական թաղամասում ծնված ու մեծացած աղջիկը շրջապատված է եղել հայկական միջավայրով և ստացել այն ամենը, ինչ անհրաժեշտ է Սփյուռքում ապրող հայ երեխային ազգային արմատներից չկտրվելու համար: Ազգային դպրոց, որտեղ կրթությանը…

Facebook Twitter Linkedin

​Վերադարձ Հայաստան. 2017-ի ամենալուսավոր պատմությունները

​Վերադարձ Հայաստան. 2017-ի ամենալուսավոր պատմությունները

2017 թվականի ընթացքում ներկայացրել եմ հայրենադարձության շուրջ երկու տասնյակ պատմություն, որոնցից յուրաքանչյուրը կարևոր վկայություն է այն մասին, որ Հայաստանը, անկախ բոլոր դժվարություններից ու խնդիրներից, հայի համար ապրելու լավագույն վայրն է: Տարվա շարքը սկսեցի Գարո Սերպեկյանի պատմությամբ, որը Հայաստան է տեղափոխվել 2015 թ. Հորդանանից: Նա Ստեփանակերտում փոքրիկ բիզնես էր հիմնել և որոշել կյանքը կապել Հայաստանի ու Արցախի հետ: «Արցախն իմ սիրտը գողացավ մեկընդմիշտ»,- խոստովանում էր Գարոն։ Ծովակ Սողոմոնյանը սիրիահայ է: Անցնելով պատերազմի սարսափելի փորձությունների միջով և իր մաշկի վրա զգալով դրա դառը հետևանքները՝ 2014 թ. հուլիսին Ծովակը գալիս է Հայաստան, տեսնում…

Facebook Twitter Linkedin