Կարինա Բաղդասարյանը ճակատագրի բերումով ապրել է տարբեր երկրներում: Ծնվել է Գերմանիայում 1979 թ., մի քանի տարի անց տեղափոխվել է Հայաստան, ապա Սիրիա, որից հետո ուսման նպատակով մեկնել է Եգիպտոս, Իտալիա, վերջին տարիներին ապրել է Ռուսաստանում, իսկ բոլորովին վերջերս՝ այս տարվա հունվարի 25-ին, մեկընդմիշտ վերադարձել է հայրենիք: «Երբեք լուրջ չեմ հիվանդացել, բայց Հայաստան տեղափոխվելուց առաջ վատ էի, 5 օր պառկած էի տանը, մենակ, դուռը փակ: Ճնշումս 200 էր: Զանգում էի շտապօգնություն, գալիս էին, ասում՝ առողջ եմ, ոչ մի լուրջ խնդիր չկա: Մի անգամ էլ մի բժիշկ եկավ, շատ լավ բժիշկ էր:…