Ռեստորան Փարիզի ամենահայտնի թաղամասերից մեկում, հանրահայտ հաճախորդներ, մասնագիտական վերելք, բարեկեցիկ կյանք: Էլ ի՞նչ է պետք լիարժեք երջանկության համար… Պետք է սեր ու հայրենիք: Ահա թե ինչն է Լիբանանում ծնված, 9 տարեկանից Փարիզում ապրած երիտասարդ Վարդան Սեպտջյանին 2015 թվականին բերում Հայաստան: Վիրտուալ տարածքում ընտրած սիրելիին իրականում տեսնելու, նրա հետ ավելի մոտիկից ծանոթանալու համար Վարդանը 7-օրյա այցով գալիս է Հայաստան, բայց այստեղ է մինչ օրս: Վարդանը Փարիզում հայտնի խոհարար էր. 22 տարեկանում Փարիզի կենտրոնում սեփական ռեստորանն է բացում «Շէ Վարդան» (բառացի՝ Վարդանի մոտ) անունով: Ասում է՝ ռեստորանների նման անվանումները Փարիզում վաղուց էին…