Արդեան՝ արդի, ժամանակակից: Գրաբարյան այս բառն արդեն վաղուց գործածելի չէ, բայց վերջերս այն մեր իրականություն է մտել բոլորովին նոր բովանդակությամբ ու շնչով, իսկ ավելի կոնկրետ՝ նոր բրենդով, որն արդեն հասցրել է ուշադրություն գրավել ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս: Աբովյան 2/5 հասցեում մեկ տարուց ավելի է՝ գործում է Երևանի ամենայուրահատուկ խանութ-սրահներից մեկը՝ «Արդեանը», որն ավելի շուտ արվեստի ցուցասրահ է հիշեցնում: Այստեղ կարող եք տեսնել հին հայկական թեմատիկայով և դիզայներական նորագույն լուծումներով արվեստի յուրահատուկ գործեր, կանացի նրբագեղ շարֆեր, ինտերիերի պարագաներ, սպասք և այլ իրեր՝ ոգեշնչված հայկական հարուստ մշակութային ժառանգությամբ՝ խաչքարեր,…