Մարգարյան հիվանդանոցի շարունակությամբ, դեպի Կողբացի խաչմերուկ, եռահարկ, սև տուֆից մի հրաշալի շենք կա, որի մոտով անցնելիս ակամա զգում ես կառույցի երբեմնի շուքն ու տխրում անփառունակ ներկայից: Ռուսական կայսրության Պետական բանկի (հիմնված 1860 թվականին) երևանյան մասնաճյուղն է կամ, ինչպես ասում են, Երևանի պետական բանկը, որն արդեն 125 տարեկան է: Ռուսական կայսրության ֆինանսական «դրոշմը» հին Երևանում 1893 թ. հոկտեմբերի 7-ին նախկին Ցարսկայա և Մալյարնայա փողոցների խաչմերուկում (այժմ՝ Արամի և Կողբացի) պաշտոնապես բացվել է Երևանի պետական բանկը: Այն ստեղծվել է Ռուսական կայսրության ֆինանսների նախարարության որոշմամբ՝ կատարելով պետական բանկի ֆինանսական գործարքներ, այդ թվում՝ ավանդների…