2000 թ. 11-ամյա Քրիսն ընտանիքով առաջին անգամ Լոնդոնից եկել էր Հայաստան։ Հորաքրոջ հետ Երևանի սրճարաններից մեկում նստած վայելում էին մայրաքաղաքի շունչը, երբ շենքի վերևի հարկից, որտեղ շինարարություն էր ընթանում, հանկարծ մի մեծ քար ընկնում է ուղիղ հորաքրոջ ու իր վրա։ Քրիսի քիթն է կոտրվում, հորաքրոջ գլուխն է վնասվում, տեղափոխվում են հիվանդանոց։ Թվում էր, թե հենց հաջորդ օրը պետք է տոմս գնեին ու վերադառնային Անգլիա։ Բայց Քրիսը ոչ միայն մտադիր չէր Հայաստանից «փախչել», այլև անվերադարձ սիրահարվել էր հայրենիքին։ «Այդ ժամանակվանից սկսած՝ ամեն տարի գալիս էինք Հայաստան, վերջին տարիներին նույնիսկ տարին մի…