15 տարի Գերմանիայում գերակտիվ կյանքից, մասնագիտական վերելքներից և աշխարհի շուրջ 2 տասնյակ երկրներում, ավելի քան 75 հազար կմ ճանապարհորդելուց հետո մի գեղեցիկ, արևոտ օր, հայտնվելով Լոռու մարզի Դեբետ գյուղում, Տաթևը հանկարծ հասկանում է, որ այն, ինչ փնտրում էր, հենց այստեղ է, այս փոքրիկ ու մոռացված գյուղում: Պատմությունը գուցե ֆանտաստիկ է կամ գեղարվեստական ֆիլմի սցենար է հիշեցնում, բայց այն իրական է և ահա թե ինչպես է սկսվել: -Սովորում էի ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Ավարտելուց հետո, սակայն, հասկացա, որ դա իմ ոլորտը չէ: Ինձ հետաքրքրում էր դիզայնը: Եվ առաջին իսկ հնարավորության դեպքում,…