Հակոբ Նազարյանն առաջիններից էր, որ արձագանքեց Հայաստանում թավշյա հեղափոխության կոչին ու ընտանիքով վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով նաև բիզնեսը, որը հիմնադրվել է Մոսկվայում, տարածվել Շվեյցարիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, և որը հայաստանյան շինարարության ոլորտում իսկական հեղափոխություն կարող է մտցնել։ 1990-ականների սկզբին Հակոբի ընտանիքը տեղափոխվել էր Հոլանդիա։ «Այդ ժամանակ ես 9-10 տարեկան էի։ Այնտեղ մեծացա, կրթություն ստացա, ընկերներ ձեռք բերեցի և այլն։ 27 տարեկանում հանդիպեցի ապագա կնոջս։ Ամուսնացանք, 2010 թվականից ապրում էինք Մոսկվայում։ Հայաստանում ապրիլ-մայիսյան իրադարձություններից ոգևորված՝ որոշեցինք տեղափոխվել Հայաստան։ Նախ ուզում էինք Հայաստան ներմուծել մեր նոր տեխնոլոգիաները շինարարության ոլորտում, բացի այդ ուզում…