Լիդան մի քանի ամսական էր, երբ ընտանիքը 90-ականներին տեղափոխվեց Ռուսաստան։ Ամեն ինչ կարծես լավ էր, ինքն ու քույրը սովորում էին ռուսական դպրոցում, ծնվել էր նաև եղբայրը։ Բայց երբ արդեն դեռահաս էին, հայրը, որն արմատներով Գավառից էր (քյավառցի), որոշում է՝ իր երեխաները պետք է շարունակեն ապրել Հայաստանում։ Հոր որոշումը սվիններով ընդունած աղջիկները, որ այդ ժամանակ 13-14 տարեկան էին, հետո հասկացան, որ իրենց հայրը ճիշտ էր։ Հիմա արդեն շնորհակալ են այդ որոշման համար։ «Ճիշտ է, մենք ամեն ամառ գալիս էինք պապիկ-տատիկի մոտ՝ Քյավառ, ու հետո երբ մեզ հարցնում էին՝ Հայաստանը ինչպիսի՞ն է,…