«Հայաստանի գյուղերը մի ուրիշ ձևով եմ սիրում։ Երբ մտնում ես գյուղ, քեզ տնից էլ լավ ես զգում։ Քեզ այնքա˜ն ջերմ են վերաբերվում, մինչև ուսապարկդ ամբողջությամբ չլցնեն, չեն ճանապարհում։ Իսկ սարերում նույնիսկ քամին գույն ունի, սարերում ես գտա թե՛ ինձ, թե՛ ընկերներիս։ Այդ ամենն ուղղակի աննկարագրելի է․․․»,-անթաքույց հիացմունքով Հայաստանի գյուղերի մասին է պատմում հայրենիք վերադարձած երիտասարդ զրուցակիցս։ Անի Ջանբազյանը ծնվել է Գերմանիայում, Լյոնբերգ համայնքում։ Ծնողները Գերմանիա էին տեղափոխվել 90-ականների սկզբին։ Լյոնբերգում նրանք առաջին հայաստանցիներն էին, մի հայ ընտանիք էլ կար Սիրիայից։ Հետաքրքիր է, որ մեծանալով գերմանական այդ կոլորիտային, խնամված գյուղում, որը…