​Եզդի Ուսուբ բեկի մասին գիրքը և Կոմիտասի խեղաթյուրված կենսագրությունը

​Եզդի Ուսուբ բեկի մասին գիրքը և Կոմիտասի խեղաթյուրված կենսագրությունը

Նախորդ տարի ամռանը հրապարակված «Կոմիտասի կենսագրությունը կեղծվում է ամենաբարձր մակարդակով» հոդվածում գրել էի, որ մեծ երաժշտագետի կենսագրության մի կարևոր հատված, առանց լուրջ փաստագրական հիմքերի, կապում են քրդական երաժշտության հետ: Խնդիրը բարձրացրել էր կինովավերագրող Գագիկ Հարությունյանը, որը Կոմիտասի մասին վավերագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ այնքան էր խորացել նրա գործունեության մեջ, որ բացահայտել էր ուշագրավ փաստեր: Բանն այն է, որ գիտական աշխարհում տարածված թյուր տեսակետ կա, թե իբր Կոմիտասը, 1896–1899 թթ. ուսանելով Բեռլինում՝ Ռ. Շմիդտի մասնավոր երաժշտանոցում և զուգահեռաբար սովորելով ու ավարտելով Ֆրիդրիխ Վիլհելմ (այժմ Հումբոլդտի անվան) համալսարանի փիլիսոփայության բաժինը, իր ավարտաճառը գրել…

Facebook Twitter Linkedin

​Ո՞վ է հայը. «Եթե հայերին առիթ տրվի… նրանք… ամբողջ մոլորակի տերը կդառնան»

​Ո՞վ է հայը. «Եթե հայերին առիթ տրվի… նրանք… ամբողջ մոլորակի տերը կդառնան»

Մարդը տվյալ ազգության կրողն է, եթե շաղկապված է այդ ազգի կենսագործունեությանը որպես նրա մի մասնիկ, կրում է այդ ազգի լեզվական, մշակութային, բարոյա-հոգեբանական արժեքները, պատասխանատու է իր պետության բնականոն զարգացման համար, իր երեխաներին փոխանցում է ազգային արժեքներն ու ավանդույթները, իր երկիրն ընկալում է իբրև միակ հայրենիք: Մեր ճղճիմ, քաղաքականացված ու կենցաղային դարձած հանրային օրակարգում թերևս ճիշտ կլինի գոնե երբեմն-երբեմն անդրադառնալ հարցերի, որոնք առնչվում են ազգային ինքնությանը, այս բարդ ու փոփոխվող աշխարհում մեր տեղին ու դերին, մեր առաքելությանը երկիր մոլորակի վրա և, որ ամենակարևորն է` մեր տեսակի պահպանման խնդրին: Բայց այդ հարցերը…

Facebook Twitter Linkedin

​Յուսուֆ Քարշ. լուսանկարչության հայազգի Ռեմբրանդտը

​Յուսուֆ Քարշ. լուսանկարչության հայազգի Ռեմբրանդտը

2000 թ. «Ով ով է» (Who’s Who) հայտնի պարբերականն աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշին ընդգրկեց աշխարհի ամենահայտնի 100 մարդկանց ցուցակում: Իսկ այդ 100-ից 51-ին անմահացրել է Քարշը: Չերչիլ, Կաստրո, Խրուշչով, Քենեդի, Հեմինգուեյ, Յունգ, Մայր Թերեզա, Էյնշտեյն, Բերնարդ Շոու, Էլիզաբեթ Թեյլոր, Սոմերսեթ Մոեմ, Քրիստիան Դիոր, Դալի, Օդրի Հեպբյորն, Սոֆի Լորեն… Այս շարքը կարելի է անվերջ շարունակել, իսկ նրանց բոլորին միավորում է մի բան` Քարշի ֆոտոխցիկը: Հայազգի հռչակավոր լուսանկարիչն անմահացրել է ժամանակի ամենահայտնի հասարակական-քաղաքական գործիչներին, դերասաններին, երգիչներին ու գիտնականներին: Յուսուֆ Քարշը ծնվել է 1908 թ., Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր նահանգի Մարդինի գավառում: 1922…

Facebook Twitter Linkedin

«Ես աղանդավոր չեմ, տաղանդավոր եմ». «Զորաց քարեր» արգելոցի վարիչի արձագանքը

«Ես աղանդավոր չեմ, տաղանդավոր եմ». «Զորաց քարեր» արգելոցի վարիչի արձագանքը

Գիտնական Վաչագան Վահրադյանը, որը 2005-ից սկսած` հետազոտություններ է իրականացնում Քարահունջում և հասցրել է մի քանի հայտնագործություններ անել, լրջորեն մտահոգված է Քարահունջի ներկայիս վիճակով: Այնտեղ անարգել արածում են անասունները` բնական կարիքներն էլ հոգալով ուղիղ քարերի կողքին, չկա պահակակետ, և ընդհանրապես ցանկացած մարդ կարող է այդ տարածքում կատարել սրտի ուզածը, լինի գաղտնի ուսումնասիրություն, թե տարօրինակ ու կասկածելի ծիսակատարություն: Սակայն Վահրադյանին ամենից շատ անհանգստացնում է հետևյալ հարցը. ո՞ւր է անհետացել Քարահունջի 95-րդ քարը, որը համարակալել էր Պարիս Հերունին:

Facebook Twitter Linkedin

Քարահունջը 14 000 տարեկան է և անմիջական կապ ունի Սթոունհենջի հե՞տ

Քարահունջը 14 000 տարեկան է և անմիջական կապ ունի Սթոունհենջի հե՞տ

2005 թվականից սկսած հետազոտություններ անցկացնելով Քարահունջում` մաթեմատիկոս-հետազոտող Վաչագան Վահրադյանը մի քանի խոշոր հայտնագործություններ է արել: Բարձր գնահատելով Քարահունջի ամենալայնածավալ հետազոտություններ իրականացնող գիտնականի` Պարիս Հերունու աշխատանքը և համամիտ լինելով նրա տեսակետին, ըստ որի` Քարահունջը եղել է աստղադիտարան և 7500 տարեկան է, ոչ թե 4000 տարեկան դամբարանադաշտ, ինչպես հնագետներն են ասում, Վահրադյանն ավելի առաջ գնաց. նրա հետազոտությունների արդյունքները վկայում են, որ Քարահունջը մոտ 14 000 տարվա պատմություն ունի, և այն անմիջական կապ ունի անգլիական Սթոունհենջի հետ:

Facebook Twitter Linkedin

«Անվերնագիր…1915». թուրքի գենետիկ թրքության ևս մի վկայություն

«Անվերնագիր…1915». թուրքի գենետիկ թրքության ևս մի վկայություն

«Անվերնագիր…1915»: Կարդում եմ: Մի փաստագրություն է Տեր Զորի անապատներով անցած, «զավակաթափ եղած» (բառը հորինել է հեղինակը) աշխարհեաշխարհ ընկած, ապա վերընձյուղված բասենցի և սեբաստացի 2 հայ ընտանիքների մասին:

Facebook Twitter Linkedin

Խեղաթյուրված փաստեր Հայաստանի պատմամշակութային հուշարձանների մոտ տեղադրված տեղեկատվական վահանակներում

Խեղաթյուրված փաստեր Հայաստանի պատմամշակութային հուշարձանների մոտ տեղադրված տեղեկատվական վահանակներում

«2011 թ. սկիզբն էր: Ես սփյուռքահայ հյուրեր ունեի, որոնց տարել էի Հայաստանի տեսարժան վայրեր,- պատմում է «Հայ միտք» հասարակական կազմակերպության հիմնադիր-անդամ Մարինե Վահրադյանը,- հասանք Հաղպատի վանք, և քանի որ մասնագետ չեմ, նայեցի ցուցատախտակներին, որպեսզի հյուրերիս ներկայացնելու պատմական նյութ ունենամ: Հանկարծ աչքիս զարնեց հայերեն տեքստը. «Սայաթ-Նովան դիվանագիտական առաքելություն էր կատարում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի (Ալբանիայի) թագավորությունների համար»: Ես ամոթից չբարձրաձայնեցի այն, ինչ տեսա, փորձեցի շեղել հյուրերիս ուշադրությունը, որպեզի նրանք չտանեն իրենց հետ Հաղպատի վանքի այդ կեղծված նկարագիրը»: «Ադրբեջանական թագավորության» մասին լեգենդը շարադրվել է «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» (AMAP) թեթև ձեռքով, որի…

Facebook Twitter Linkedin

Հայազգի «ծախու գիտնականը» Երևանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասախոսություն է կարդացել

Հայազգի «ծախու գիտնականը» Երևանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասախոսություն է կարդացել

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) ծրագրի նախաձեռնությամ այսօր Երևանում` Կովկասի ինստիտուտում, դասախոսություն է կարդաացել հայազգի պրոֆեսոր Ռոնալդ Գրիգոր Սյունին, ով շատ հայ պատմաբանների կողմից համարվում է կեղծ հայագետ` ոչ հայանպաստ դիրքորոշմամբ:

Facebook Twitter Linkedin

Հայազգի պրոֆեսորի հերթական ադրբեջանամետ հայտարարությունը

Հայազգի պրոֆեսորի հերթական ադրբեջանամետ հայտարարությունը

«Այն փաստը, որ հայերը մեծամասնություն են և պետք է ինքնակառավարման հնարավորություն ունենան Ղարաբաղում, պետք է համատեղվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ` գուցե մի իրական արժեք ունեցող դաշնային կարգավիճակի միջոցով Ղարաբաղին տալով ամբողջական ինքնավարություն, բայց իրավականորեն պահպանելով նրա կապվածությունը Ադրբեջանին»։ Այս «մտքի փայլատակումն» անցյալ տարի ունեցել է Միչիգանի համալսարանի պատմական ուսումնասիրությունների «Այզենբերգ» ինստիտուտի տնօրեն, Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության և պատմության պատվավոր պրոֆեսոր, հայազգի Ռոնալդ Գրիգոր Սյունին, երբ հարցազրույց է տվել ադրբեջանական az.apa.az քարոզչական լրատվամիջոցին:

Facebook Twitter Linkedin

Արաբական աղբյուրներում հայերն ուժեղ են, իշխող ու ազդեցիկ, իսկ հայկական աղբյուրներում…

Արաբական աղբյուրներում հայերն ուժեղ են, իշխող ու ազդեցիկ, իսկ հայկական աղբյուրներում…

Փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Սեդա Պ. Տատոյանը ծնվել է Սիրիայում, ապա տեղափոխվել Լիբանան, որտեղ 1986-2005 թթ. դասախոսել է Բեյրութի ամերիկյան համալսարանում, իսկ մինչ այդ` Հայկազյան և Լիբանանա-ամերիկյան համալսարաններում: Տատոյանը հայագիտություն է դասավանդել Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում, Նյու Ռոշել-Նյու Յորքի Սուրբ Ներսես ընծայարանում, հայ-իսլամական հարաբերություններ է դասախոսել Չիկագոյի համալսարանում: Միջազգային տարբեր համաժողովներում և համալսարաններում Տատոյանը բազմիցս  է ներկայացրել հայագիտությունը: Վերջին 15 տարվա ընթացքում նա զբաղվում է հայ-իսլամական հարաբերությունների ուսումնասիրությամբ, մասնավորապես` Միջին Արևելքում հայերի ունեցած դերով և նշանակությամբ: Տատոյանն ավելի քան 50 հիմնարար ուսումնասիրությունների և 7 գրքերի հեղինակ է: Նա նաև նկարիչ է:…

Facebook Twitter Linkedin