Մարգարյան հիվանդանոցի շարունակությամբ, դեպի Կողբացի խաչմերուկ, եռահարկ, սև տուֆից մի հրաշալի շենք կա, որի մոտով անցնելիս ակամա զգում ես կառույցի երբեմնի շուքն ու տխրում անփառունակ ներկայից: Ռուսական կայսրության Պետական բանկի (հիմնված 1860 թվականին) երևանյան մասնաճյուղն է կամ, ինչպես ասում են, Երևանի պետական բանկը, որն արդեն 125 տարեկան է: Ռուսական կայսրության ֆինանսական «դրոշմը» հին Երևանում 1893 թ. հոկտեմբերի 7-ին նախկին Ցարսկայա և Մալյարնայա փողոցների խաչմերուկում (այժմ՝ Արամի և Կողբացի) պաշտոնապես բացվել է Երևանի պետական բանկը: Այն ստեղծվել է Ռուսական կայսրության ֆինանսների նախարարության որոշմամբ՝ կատարելով պետական բանկի ֆինանսական գործարքներ, այդ թվում՝ ավանդների…
Կարգ՝ ՀԻՆ ԵՐԵՎԱՆ
Դեղատների գլխավոր վարչության շենք. ավելի քան 130 տարի ծառայելով առողջապահությանը
Երևանի ամենահին շենքերից մեկը, որ կառուցվել է XIX դարավերջին այն ժամանակվա Թարխանովսկայա փողոցում (այժմ Պուշկինի 56), վերջերս վերաբացեց իր դռները՝ հիմնանորոգված և, որ ամենակարևորն է, ամբողջությամբ պահպանված: Սակայն ուշագրավն այն է, որ տեղական նշանակության պատմամշակութային այս բացառիկ շենքը 130 տարուց ավելի գործում է իբրև առողջապահական կառույց և այժմ էլ վերաբացվեց նույն առաքելությամբ: Շենքը կառուցվել է 1880-ական թվականներին, ճարտարապետ Գուրեցկու նախագծով: Այն երկհարկանի, սև տուֆից գեղեցիկ կառույց է՝ դասական խոյակներով ու բազմաշերտ քիվերով, և իր գրեթե մեկուկեսդարյա ներկայությամբ զարդարում է Պուշկին-Փարպեցի խաչմերուկը: Շենքը կառուցվել է առողջապահական նկատառումներով: Ըստ որոշ տեղեկությունների՝ XIX…
Մնացականյանների տուն. հին Երևանի մի փոքրիկ անկյուն Կողբացու փողոցում
Եթե զբոսաշրջիկներն այցելեն Երևան ու հանգրվանեն Կողբացի 22 հասցեում գտնվող «Վիլլա Դելենդա» հյուրատանը, ապա հյուրատան դիմաց տեղադրված տեղեկատվական վահանակից կիմանան, որ իրենք գտնվում են հին Երևանի պատմամշակութային շենքերից մեկում՝ կառուցված XIX դարավերջին։ Մնացականյան եղբայրների բնակելի տուն՝ կառուցված 1898 թվականի մարտի 14-ին Հազվադեպ է պատահում, երբ հին շենքերի ոչ միայն ճշգրիտ տարեթիվն է պահպանված, այլև ամիսն ու ամսաթիվը: Տանտերերը՝ Գեղամ և Հովհաննես Մնացականյանները, տունը կառուցելիս հավանաբար մտածել են սերունդներին այդ հիշողությունը փոխանցելու մասին և հենց շենքի ճակատին՝ մի…
Խանզադյանի 121-ամյա տունը Աբովյան փողոցում և նրա վերջին բնակիչները
Երևանի պատմամշակութային շենքերի մասին հոդվածաշարում առանձնահատուկ տեղ ունեն Աբովյան փողոցի սկզբնամասում գտնվող XIX դարավերջին կառուցված եկամտաբեր տները, որոնք հիմնականում երկհարկանի էին. վերևի հատվածում ապրում էին տանտերերը՝ հիմնականում վաճառականներ, իսկ առաջին հարկում գործում էին նրանց խանութները: Այս անգամ կներկայացնենք Աբովյան 3/1 հասցեում գտնվող Երևանի ամենագեղեցիկ շինություններից մեկի` վաճառական Գևորգ (Եգոր) Խանզադյանի եկամտաբեր տան պատմությունը, որը հատնի է նաև «Սաքսոնական» խանութ անունով: 1896 թ. շենքը նախագծել և սկսել է կառուցել հայտնի ճարտարապետ Վասիլի Միրզոյանը: 1905 թ. մեկ այլ անվանի ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով Պուշկինի փողոցի և մի քանի տարի անց նաև Հին…
Գրիգոր Ամիրյանի տունը՝ Աբովյան փողոցում. պատմության հին ու նոր էջեր, որոնք բացվում են այս հասցեում
Աբովյան 10 և 12 հասցեներում կողք- կողքի կանգնած են նարնջագույն ու վարդագույն երկհարկանի շենքեր, որոնք կառուցվել են XIX դարում: Նարնջագույն անկյունային շենքը կառուցվել է 1870-ականներին, իսկ վարդագույնը` մի փոքր ավելի ուշ, 1880-ականներին, սակայն երկուսն էլ պատկանել են վաճառական Գրիգոր Ամիրյանին: Պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակում դրանք ներառված են «Գրիգոր Ամիրյանի բնակելի տուն» անվամբ: Պատմամշակութային շենքերի սեփականատերն այժմ գործարար Սամվել Մայրապետյանն է: Ո՞վ էր Գրիգոր Ամիրյանը Երևանի նահանգի քաղաքային հասարակական վարչությունների անձնակազմի մասին տեղեկություններում Գրիգոր Ամիրյանի մասին գրված է. «Երկրորդ գիլդիայի վաճառական, կոչումը` վաճառական, կրթությունը` տնային, 52 տարեկան: Երկու տուն, երկու պարտեզ,…
Ո՞ւմ առանձնատունն է 130 տարի անց զբաղեցնում հայտնի «Սալոն» ռեստորանը
Աբովյան փողոցի սկզբնամասը մի յուրօրինակ պատմական հանգույց է, որտեղ քայլելիս ակամա զգում ես երբեմնի Աստաֆյան փողոցի հմայքն ու համակվում բարձրաճաշակ շենքերի պատմական հիշողությամբ: Նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էի Աբովյան 8 հասցեում գտնվող մի տպավորիչ շենքի` Բարսեղ Եղիազարյանի առանձնատան պատմությանը, որտեղ շուրջ 130 տարի անց տեղակայվեց «Նոյյան տապան» գրախանութը: Այժմ ներկայացնում եմ նույն հասցեում և անմիջականորեն այդ տան հետ կապված մեկ այլ շինության` Գրիգոր Եղիազարյանի տան պատմությունը: Գրիգոր և Բարսեղ Եղիազարյանները հարազատ եղբայրներ էին, երկուսն էլ` հայտնի վաճառական ու հասարակական գործիչ: Գրիգոր Եղիազարյանն աղյուսի գործարանատեր էր: Նրա առանձնատունը կառուցվել է 1884…
Աբովյան 8. առանձնատուն, իսկ 130 տարի անց` գրատուն. Երևանի ամենաարժեքավոր պատմական շենքերից մեկը
«Եղիազարյանի տան շինարարությունն առաջ է գնում. շուտով առաջին հարկը պատրաստ կլինի։ Հիանալի տուն է ստացվում»,- 1904 թ. իր նամակներից մեկում այս հոյակերտ առանձնատան կառուցման մասին գրել է դրա ճարտարապետ Վասիլի Միրզոյանը։ Ներկայիս Աբովյան 8 հասցեում գտնվող 130-ամյա պատմություն ունեցող այս շենքը մինչ օրս էլ կանգուն է ու հիացնում է իր գեղեցկությամբ: Շենքի կառուցման պաշտոնական տարեթիվ է նշվում 1884-ը, թեև պարզ է, որ այն ավարտին է հասել շատ ավելի ուշ: Շենքն ընդգրկված է պատմամշակութային հուշարձանների ցանկում իբրև հանրապետական նշանակության հուշարձան: Այստեղ վերջերս տեղավորվեց «Նոյյան տապան» հայտնի գրատունը: Բայց մինչ այդ իրադարձությանն…
«Տեր-Ավետիքյանի եկամտաբեր տուն և հիվանդանոց». հին երևանյան գողտրիկ կառույց` արժևորված նորովի
Աբովյան փողոցի սկզբնամասում անհնար է չնկատել երկհարկանի այս տուֆակերտ կառույցը` գեղեցիկ պատշգամբներով ու շքամուտքով: Ֆիլհարմոնիայի շենքի ուղիղ դեմ դիմաց` Աբովյան 1/1 հասցեում (նախկինում՝ Աստաֆյան 17) գտնվում է հին Երևանի գեղեցիկ առանձնատներից մեկը, որը պատկանել է անվանի բժիշկ Արամ Տեր-Ավետիքյանին: Հենց նրա անունով էլ պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը կոչվում է «Տեր-Ավետիքյանի եկամտաբեր տուն և հիվանդանոց»: Շենքի շինարարության ավարտը նշվում է 1914 թվականով, սակայն շենքում տեղակայված հիվանդանոցն ավելի վաղ է սկսել գործել: Համենայն դեպս, դրա մասին վկայում է 1911 թ. մամուլում հրապարակված այն հայտարարությունը, որ այդ հասցեում գործում է մշտական մահճակալներով հիվանդանոց:…
ԱՕԿՍ-ի շենք. Երևանի ամենագեղեցիկ ու ամենասկանդալային կառույցներից մեկը
ԱՕԿՍ-ի շենք. Աբովյան (նախկինում՝ Աստաֆյան) 3 հասցեում գտնվող այս եզակի ճարտարապետական կառույցը հին Երևանի ամենաուշագրավ շինություններից է: Շենքը նախագծվել է 1914 թ., կառուցվել` 1915-ին: Ճարտարապետը Բորիս Մեհրաբյանն է, իսկ պատվիրատուն` բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանը: ԱՕԿՍ-ի շենքը կառուցված է երևանյան սրբատաշ սև տուֆից: Պատշգամբները քարից են, բակի կողմինները` փայտից: Այն Երևանի XX դարասկզբի ճարտարապետության ամենաարժեքավոր հուշարձանններից է, իր ժամանակի ամենայուրօրինակ կառույցներից, որն իր հմայքը պահպանել է մինչ օրս՝ ընդգրկվելով հանրապետական նշանակության հուշարձանների ցանկում: Իսկ թե ինչու այն անվանվեց ԱՕԿՍ-ի շենք ու մինչ օրս պահպանեց այդ անունը, կպատմենք ստորև: Անվանի հայ բժշկի կառուցած…
Բաղրամյան պողոտայի ամենանրբագեղ ու ամենաերաժշտական առանձնատունը
Բաղրամյան 8 հասցեում մի գողտրիկ առանձնատուն կա: Դա, թերևս, այս գերակտիվ փողոցի միակ միհարկանի կառույցն է, որն իր համեստ նրբագեղությամբ առանձնանում է տարածքում: Առանձնատան նախադռան մոտ հուշատախտակ է փակցված, որի վրա կարդում ենք. «Այս տանը 1947-1958 թթ. ապրել է ՍՍՀՄ ժողովրդական դերասանուհի-երգչուհի Հայկանուշ Դանիելյանը»: Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե տունը դատարկ է, մարդ չի ապրում, չնայած՝ ճաղավանդակից այն կողմ երևում է փոքրիկ խնամված այգին` ծաղիկներով ու ծառերով: Դռան զանգը սեղմում եմ կասկածանքով, բայց հուրախություն ինձ շքամուտքը բացվում է, դուրս է գալիս տանտիկինը: Աննա Խաչատրյանն է` Հայկանուշ Դանիելյանի թոռը, որը…