«Հայաստանի գյուղերը մի ուրիշ ձևով եմ սիրում։ Երբ մտնում ես գյուղ, քեզ տնից էլ լավ ես զգում։ Քեզ այնքա˜ն ջերմ են վերաբերվում, մինչև ուսապարկդ ամբողջությամբ չլցնեն, չեն ճանապարհում։ Իսկ սարերում նույնիսկ քամին գույն ունի, սարերում ես գտա թե՛ ինձ, թե՛ ընկերներիս։ Այդ ամենն ուղղակի աննկարագրելի է․․․»,-անթաքույց հիացմունքով Հայաստանի գյուղերի մասին է պատմում հայրենիք վերադարձած երիտասարդ զրուցակիցս։ Անի Ջանբազյանը ծնվել է Գերմանիայում, Լյոնբերգ համայնքում։ Ծնողները Գերմանիա էին տեղափոխվել 90-ականների սկզբին։ Լյոնբերգում նրանք առաջին հայաստանցիներն էին, մի հայ ընտանիք էլ կար Սիրիայից։ Հետաքրքիր է, որ մեծանալով գերմանական այդ կոլորիտային, խնամված գյուղում, որը…
Կարգ՝ Ընտրյալներ
Այստեղ պետք է լինեն միայն այն պոստերը,որոնք երևալու են սլայդում
«Հենց Հայաստա՛նն է ապրելու տեղ»․ Լիդան կոտրում է կարծրատիպերը
Լիդան մի քանի ամսական էր, երբ ընտանիքը 90-ականներին տեղափոխվեց Ռուսաստան։ Ամեն ինչ կարծես լավ էր, ինքն ու քույրը սովորում էին ռուսական դպրոցում, ծնվել էր նաև եղբայրը։ Բայց երբ արդեն դեռահաս էին, հայրը, որն արմատներով Գավառից էր (քյավառցի), որոշում է՝ իր երեխաները պետք է շարունակեն ապրել Հայաստանում։ Հոր որոշումը սվիններով ընդունած աղջիկները, որ այդ ժամանակ 13-14 տարեկան էին, հետո հասկացան, որ իրենց հայրը ճիշտ էր։ Հիմա արդեն շնորհակալ են այդ որոշման համար։ «Ճիշտ է, մենք ամեն ամառ գալիս էինք պապիկ-տատիկի մոտ՝ Քյավառ, ու հետո երբ մեզ հարցնում էին՝ Հայաստանը ինչպիսի՞ն է,…
Երևանի պետական բանկ. 125-ամյա կառույցի փառավոր անցյալն ու անփառունակ ներկան
Մարգարյան հիվանդանոցի շարունակությամբ, դեպի Կողբացի խաչմերուկ, եռահարկ, սև տուֆից մի հրաշալի շենք կա, որի մոտով անցնելիս ակամա զգում ես կառույցի երբեմնի շուքն ու տխրում անփառունակ ներկայից: Ռուսական կայսրության Պետական բանկի (հիմնված 1860 թվականին) երևանյան մասնաճյուղն է կամ, ինչպես ասում են, Երևանի պետական բանկը, որն արդեն 125 տարեկան է: Ռուսական կայսրության ֆինանսական «դրոշմը» հին Երևանում 1893 թ. հոկտեմբերի 7-ին նախկին Ցարսկայա և Մալյարնայա փողոցների խաչմերուկում (այժմ՝ Արամի և Կողբացի) պաշտոնապես բացվել է Երևանի պետական բանկը: Այն ստեղծվել է Ռուսական կայսրության ֆինանսների նախարարության որոշմամբ՝ կատարելով պետական բանկի ֆինանսական գործարքներ, այդ թվում՝ ավանդների…
«Շէ Վարդան». Փարիզի կենտրոնից՝ Խանջյան 13
Ռեստորան Փարիզի ամենահայտնի թաղամասերից մեկում, հանրահայտ հաճախորդներ, մասնագիտական վերելք, բարեկեցիկ կյանք: Էլ ի՞նչ է պետք լիարժեք երջանկության համար… Պետք է սեր ու հայրենիք: Ահա թե ինչն է Լիբանանում ծնված, 9 տարեկանից Փարիզում ապրած երիտասարդ Վարդան Սեպտջյանին 2015 թվականին բերում Հայաստան: Վիրտուալ տարածքում ընտրած սիրելիին իրականում տեսնելու, նրա հետ ավելի մոտիկից ծանոթանալու համար Վարդանը 7-օրյա այցով գալիս է Հայաստան, բայց այստեղ է մինչ օրս: Վարդանը Փարիզում հայտնի խոհարար էր. 22 տարեկանում Փարիզի կենտրոնում սեփական ռեստորանն է բացում «Շէ Վարդան» (բառացի՝ Վարդանի մոտ) անունով: Ասում է՝ ռեստորանների նման անվանումները Փարիզում վաղուց էին…
Ծաղկին հող է պետք. վերադարձ Շվեյցարիայից 25 տարի անց
Գերմաներեն՝ կյանքի ճակատագրական որոշումներից մեկը 1980-ականներին Վիկտորյա Հովհաննիսյանը դիմում է Խորհրդային Հայաստանի իշխանություններին, որպեսզի թույլ տան իրեն մեկնել Գերմանիա՝ հանդիպելու հորը՝ հայտնի դաշնակցական Էդուարդ Հովհաննիսյանին (Վահան Հովհաննիսյանի հայրը), որը քաղաքական հայացքների պատճառով 70-ականներին Հայաստանից արտաքսվել էր և հանգրվանել Գերմանիայում: Ընտանիքն այդ ժամանակվանից ի վեր հնարավորություն չուներ նրան տեսնելու: Չնայած մի քանի անգամ դիմել ու մերժվել էին, այնուամենայնիվ այս անգամ էլ աղջիկն է դիմում հույսով, որ չեն մերժի: Եվ մինչ պատասխանը կստացվեր, Վիկտորյան որոշում է գերմաներեն սովորել, որպեսզի մեկնելու դեպքում գոնե մի քիչ գերմաներեն իմանա: Վիկտորյային մերժում են, բայց գերմաներենն այնքան…
«Սա ձերն է. սիրե՛ք ու գնահատե՛ք». հինգ երկրում ապրած և Հայաստան վերադարձած աղջկա հորդորը
Կարինա Բաղդասարյանը ճակատագրի բերումով ապրել է տարբեր երկրներում: Ծնվել է Գերմանիայում 1979 թ., մի քանի տարի անց տեղափոխվել է Հայաստան, ապա Սիրիա, որից հետո ուսման նպատակով մեկնել է Եգիպտոս, Իտալիա, վերջին տարիներին ապրել է Ռուսաստանում, իսկ բոլորովին վերջերս՝ այս տարվա հունվարի 25-ին, մեկընդմիշտ վերադարձել է հայրենիք: «Երբեք լուրջ չեմ հիվանդացել, բայց Հայաստան տեղափոխվելուց առաջ վատ էի, 5 օր պառկած էի տանը, մենակ, դուռը փակ: Ճնշումս 200 էր: Զանգում էի շտապօգնություն, գալիս էին, ասում՝ առողջ եմ, ոչ մի լուրջ խնդիր չկա: Մի անգամ էլ մի բժիշկ եկավ, շատ լավ բժիշկ էր:…
Սահմանամերձ գյուղում Հայաստանի ապագան «հունցող» միսս Արշալույսը
«Ինձ ասում են՝ էս աղջիկը շաշ ա,- ծիծաղում է Բեյրութից Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր տեղափոխված և գյուղի դպրոցում անգլերեն դասավանդող 24-ամյա Արշալույս Ամսիհը կամ, ինչպես երեխաներն են ասում, միսս Արշալույսը:- Չէ, ես շաշ չեմ, ուղղակի դուք ձեր տեղի արժեքը չգիտեք»,-պատասխանում է Արշոն, որի համար Հայաստանը բացահայտվեց 2015 թվականի ապրիլի 21-ին, երբ առաջին անգամ ոտք դրեց հայրենիք: Բեյրութի Բուրջ Համութ հայկական թաղամասում ծնված ու մեծացած աղջիկը շրջապատված է եղել հայկական միջավայրով և ստացել այն ամենը, ինչ անհրաժեշտ է Սփյուռքում ապրող հայ երեխային ազգային արմատներից չկտրվելու համար: Ազգային դպրոց, որտեղ կրթությանը…
Վերադարձ Հայաստան. 2017-ի ամենալուսավոր պատմությունները
2017 թվականի ընթացքում ներկայացրել եմ հայրենադարձության շուրջ երկու տասնյակ պատմություն, որոնցից յուրաքանչյուրը կարևոր վկայություն է այն մասին, որ Հայաստանը, անկախ բոլոր դժվարություններից ու խնդիրներից, հայի համար ապրելու լավագույն վայրն է: Տարվա շարքը սկսեցի Գարո Սերպեկյանի պատմությամբ, որը Հայաստան է տեղափոխվել 2015 թ. Հորդանանից: Նա Ստեփանակերտում փոքրիկ բիզնես էր հիմնել և որոշել կյանքը կապել Հայաստանի ու Արցախի հետ: «Արցախն իմ սիրտը գողացավ մեկընդմիշտ»,- խոստովանում էր Գարոն։ Ծովակ Սողոմոնյանը սիրիահայ է: Անցնելով պատերազմի սարսափելի փորձությունների միջով և իր մաշկի վրա զգալով դրա դառը հետևանքները՝ 2014 թ. հուլիսին Ծովակը գալիս է Հայաստան, տեսնում…
Գիշերօթիկ, հետո ծերանոց, հետո…Հայաստան. դառը ճակատագրի քաղցր հանգրվանը
«Վերջապես գտա իմ երկիրը, իմ տունը, իսկ առաջ ես չգիտեի՝ ինչ եմ, ով եմ… Դա շատ վատ զգացում է, երբ չգիտես՝ ինչ պիտի ասես, երբ հարցնում են՝ լիբանանցի ես, սիրիացի ես, թե ինչ ես: Հիմա ես կարող եմ ասել՝ հայ եմ ու հայաստանցի եմ»,- ասում է 29-ամյա Ջոնի Կոնդակջյանը, որի կյանքի պատմությունը իսկական դրամատիկ սյուժե է: Ջոնին ծնվել է Հալեպում: Մայրը 5 դուստր ուներ, երբ ծնվում է ինքը: Նշում եմ՝ մայրը, որովհետև Ջոնիի հայրը քույրերի հետ կապ չուներ: Ասենք՝ իր հետ էլ կապ չուներ, քանի որ ընդամենը կենսաբանական հայր էր,…
ԱՄՆ-ում ծնված ու Հայաստան վերադարձած «ծայրահեղ» հայը
«Գրեթե մեկ տարի է, ինչ ապրում եմ Հայաստանում, բայց կարծես երկար տարիներ ապրել եմ այստեղ։ Անկեղծ ասած, իմ գալուց մեկ շաբաթ առաջ փոքր-ինչ նյարդային էի, որովհետև պատրաստվում էի դուրս գալ իմ հարմարավետության շրջանակներից և չգիտեի, թե ինչպես է ստացվելու ամեն ինչ, սակայն ինքնավստահ էի․ գիտեի, որ ճիշտ ճանապարհի վրա եմ… Այս մեկ տարվա ընթացքում ես կարողացա տուն գնել, վերանորոգել այն, կահույք գնել, դառնալ Հայաստանի քաղաքացի, զինգրքույկ ձեռք բերել, բացել բանկային հաշիվ, ստեղծել շրջապատ ու շարունակել աշխատացնել իմ օնլայն բիզնեսը։ Մի խոսքով, կարելի է ասել, ես ամբողջովին հաստատվել եմ Հայաստանում այս…