Օրեր առաջ պատահաբար մի երիտասարդ կնոջ հանդիպեցի ու զրույցի ընթացքում հետաքրքրվեցի, թե ինչու է գլխաշոր կապում: Ասաց` արևից է պաշտպանվում, գլուխը վնասված է, վիրահատության է ենթարկվել ու դեռ էլի պիտի վիրահատվի, արևի ճառագայթները վտանգավոր են: Հետո տխուր աչքերով նայեց ինձ ու ասաց. «Ես էն աղջիկն եմ, որ ամուսինը կացնով հարձակվել էր, մորս սպանել, ինձ ու հորս էլ ծանր վիրավորել: Հիշո՞ւմ եք էդ դեպքը»: Ինչպե՞ս կարող էի չհիշել: Դա մի ահավոր պատմություն էր, որ հուլիսի 8-ին ցնցեց ողջ հանրությանը, իսկ գազանաբար կացնով խոշտանգված հոր ու դստեր լուսանկարներն ու 64-ամյա մոր արնաշաղախ…
Կարգ՝ Կին
27 տարեկան, 5 երեխա, ինքնասպանության 2 փորձ
27-ամյա Աննան հասցրել է 5 երեխա ունենալ: Նրա աչքերում, սակայն, ոչ թե մայրական բերկրանք ու երջանկություն է, այլ հոգսառատ տխրություն: Չնայած այս տարիքին՝ շատ է տառապել, դրա համար էլ կարծում է, որ տեսնողը չի ասի, թե 27 տարեկան է: «Երևի 40-ի տեսք ունեմ»,- տխրությամբ ասում է նա: Աննան ծնվել է Երևանում, սակայն ընտանիքը, սոցիալական պայմաններից դրդված՝ տունը վաճառել է ու տեղափոխվել գյուղ: 17 տարեկան էր, երբ հարևան գյուղից մի տղա է նրան տեսնում, հավանում, որոշում ամուսնանալ: Բայց Աննայի հայրը դեմ էր, ասում էր` դեռ փոքր ես, բացի այդ, տղան ու…
Ամազոնուհիներ. աշխարհի ամենախորհրդավոր կանայք
«Ամազոնուհի» բառը հին հունարենից թարգմանած նշանակում է անստինք կին: Ըստ հին հունական առասպելի՝ ամազոնուհիները միակուրծք կանանցից կազմված ցեղ էր, որն աչքի էր ընկնում իր ռազմատենչությամբ։ Կա վարկած, որ ամազոնուհինները բնակվել են Սև ծովի արևելյան կամ հյուսիսային ափամերձ շրջաններում, Կովկասում կամ Կասպից ծովի մոտ:
2013 թվականի ամենաազդեցիկ 10 կանայք` ըստ «Ֆորբս»-ի
Տարեց կանայք հաճախ հարազատների բռնության զոհ են դառնում
Չորս ակտիվ կանայք նշում են կնոջ հիմնական սխալներն ու խորհուրդ տալիս
Աֆորիզմներ կանանց մասին
Տեսողության կորստից հետո 20-ամյա Լուիզան փորձեց ինքնասպան լինել, բայց հետո…
«Դա մի վիճակ է, երբ լուսավոր սենյակից հանկարծ ընկնում ես մութ սենյակ, որը քո ողջ կյանքն է, քո ապագան, և պետք է կողմնորոշվես, ընտելանաս կյանքի այդ ռիթմին,- ասում է Լուիզան, որի տեսողությունը 20 տարեկանում գրեթե վերացել է:- Ինձ համար դա սարսափելի էր. պատկերացրեք երիտասարդ աղջիկ, որի կյանքն առջևում է, և հանկարծ…
Կանայք, որոնք զոհ են գնացել բռնությանն ու հասարակական բարքերին. 4 պատմություն
«Տնից վռնդեց` պատճառաբանելով, որ կույս չեմ եղել…» «3 տարեկանից եղել եմ խորթ մոր խնամքի տակ: Դպրոցն ավարտելուց հետո անմիջապես հայրս ինձ ամուսնացրեց: 5 տարի ապրեցինք, բայց այդպես էլ մայրանալու երջանկությունն ինձ չվիճակվեց: Մենք բաժանվեցինք: Ես աշխատանքի անցա Արմավիրի զինվորական զորամասում, որտեղ ծանոթացա մի տղամարդու հետ: Գաղտնի հանդիպում էինք: Հետո պարզվեց` կատարվել է իմ երազանքը` ես հղիացել եմ:
«Կինն ի՞նչ է, որ աշխատի…». 3 պատմություն
Մեր հասարակությունում դեռևս առկա է կնոջ աշխատելու իրավունքի ոտնահարման խնդիրը: Հայկական շատ ընտանիքներում կնոջ աշխատելը դիտվում է՝ իբրև ամոթալի իրողություն և տղամարդու արժանապատվությունը ոտնահարող երևույթ, իսկ լավագույն դեպքում այդ աշխատանքը կրում է սոսկ խորհրդանշական բնույթ: Այս պատմություններում կանանց աշխատելու իրավունքի ոտնահարումն ընդամենը մի մասն է այն բռնությունների, որոնց ենթարկվել են այդ կանայք իրենց ամուսինների կողմից: