​«Չուզողների աչքը հանելով` պիտի մնամ էս երկրում». սիրիահայ արծաթագործ

​«Չուզողների աչքը հանելով` պիտի մնամ էս երկրում». սիրիահայ արծաթագործ

Երբ Հայաստանում Քիմ Քարդաշյանին են նվիրում «Պռեգոմեշի» վզնոցը, որի վրա կախված էր սիրիահայ արծաթագործ Գևորգ (Ջորջ) Դոշողլանյանի պատրաստած յուրօրինակ կախազարդը՝ հայերեն «Քե» տառի փորագրությամբ, աշխարհահռչակ աստղը չի կարողանում զսպել հիացմունքն ու բացականչում է. «Աստվա՜ծ իմ, ինչ գեղեցիկ է»: Արծաթագործը հպարտ է, որ իր աշխատանքը կրում է աշխարհի ամենահայտնի հայուհին: Իսկ System of a down խմբի տղաների համար պատրաստած ապարանջանները, որոնց վրա փորագրված էր «1915», նրա համար ոչ միայն հպարտություն է, այլև երախտիքի խոսք խմբի տղաներին՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում կատարած անգնահատելի աշխատանքի համար: 2012 թ. սիրիական ճգնաժամի հետևանքով տեղափոխվելով…

Facebook Twitter Linkedin

Հռիփսիմյան գիմնազիա. Ամիրյան փողոցի ամենալուռ պատմամշակութային շենքը

Հռիփսիմյան գիմնազիա. Ամիրյան փողոցի ամենալուռ պատմամշակութային շենքը

Ամիրյան փողոցով բարձրանալիս, աջ թևի վրա, Ամիրյան 28/6 հասցեում դժվար է չնկատել սև տուֆից կառուցված երկհարկ գեղեցիկ մի շենք: Դա Հռիփսիմյան իգական գիմնազիան է՝ հանրապետական նշանակության հուշարձան շենք, որը կառուցվել է 1898 թ., Կովկասի Ս. Նինայի անվան կանանց բարեգործական ընկերության Երևանի վարչության միջոցներով։ Ուսումնական հաստատության շենքի ճարտարապետներն են Վասիլի Միրզոյանն ու Ի. Վագապովը: 1905 թ. Վ. Միրզոյանի նախագծով այն վերակառուցվել է, և շենքի հետնամասում ավելացել է բակային լրացուցիչ ընդարձակ կառույց: Գիմնազիայի պատմությունը Հռիփսիմյան իգական գիմնազիան հիմնվել է 1850 թ, 1884 թ. այն դարձել է օրիորդաց պրոգիմնազիա, իսկ 1898 թ.՝ իգական…

Facebook Twitter Linkedin

​Յուսուֆ Քարշ. լուսանկարչության հայազգի Ռեմբրանդտը

​Յուսուֆ Քարշ. լուսանկարչության հայազգի Ռեմբրանդտը

2000 թ. «Ով ով է» (Who’s Who) հայտնի պարբերականն աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշին ընդգրկեց աշխարհի ամենահայտնի 100 մարդկանց ցուցակում: Իսկ այդ 100-ից 51-ին անմահացրել է Քարշը: Չերչիլ, Կաստրո, Խրուշչով, Քենեդի, Հեմինգուեյ, Յունգ, Մայր Թերեզա, Էյնշտեյն, Բերնարդ Շոու, Էլիզաբեթ Թեյլոր, Սոմերսեթ Մոեմ, Քրիստիան Դիոր, Դալի, Օդրի Հեպբյորն, Սոֆի Լորեն… Այս շարքը կարելի է անվերջ շարունակել, իսկ նրանց բոլորին միավորում է մի բան` Քարշի ֆոտոխցիկը: Հայազգի հռչակավոր լուսանկարիչն անմահացրել է ժամանակի ամենահայտնի հասարակական-քաղաքական գործիչներին, դերասաններին, երգիչներին ու գիտնականներին: Յուսուֆ Քարշը ծնվել է 1908 թ., Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր նահանգի Մարդինի գավառում: 1922…

Facebook Twitter Linkedin

Եզրակացություններ անելու ժամանակը

Եզրակացություններ անելու ժամանակը

Ասել, թե հեղափոխական կայծը լիովին մարել է, ճիշտ չէ: Բայց ասել, որ այն կարող է կրակ վառել, նույնպես իրատեսական չէ: Հուլիսի 17-ից սկիզբ առած «էպոսն» ավարտվել է՝ մեկնարկելով մի նոր սկիզբ, որտեղ, սակայն, իրադարձություններն ու հերոսներն արագորեն փոփոխվում են՝ վերաշարադրելով նոր սցենար՝ նոր դերաբաշխումներով: Եվ այսօր ամենահաճախ տրվող հարցն է՝ ինչպե՞ս է ծավալվելու հետագա պայքարը: Բայց մինչ դրան անդրադառնալը նախ վերլուծենք 15-օրյա ապստամբության դասերը, որոնք որքան որ կարևոր են իշխանությունների համար, նույնքան և ավելի կարևոր՝ հասարակության: Նախ արձանագրենք, որ գոնե վերջին տարիների քաղաքական պայքարի պատմության մեջ Հայաստանի համար աննախադեպ էր…

Facebook Twitter Linkedin

«Հայաստանում քեզ երբեք դրսում չեն թողնի». ֆրանսահայ հայրենադարձ

«Հայաստանում քեզ երբեք դրսում չեն թողնի». ֆրանսահայ հայրենադարձ

Անաիս Սանսոնետին երիտասարդ հայ ճարտարապետ է, որն արդեն մեկ տարի է՝ ապրում և աշխատում է Հայաստանում ու իրեն համարում է հայրենադարձ հայ: Նա ծնվել է Փարիզում 1985 թ.: Մայրը պարսկահայ է, որի նախնիները Պարսկաստանի հին հայկական ընտանիքներից էին: Հայրը մոր կողմից հայ է, հոր կողմից՝ կորսիկացի: Ծանոթացել են ուսանողական տարիներին, Լոնդոնում, որտեղ հաճախում էին «Հայ տուն» հայկական կազմակերպություն: Նրանք ամուսնանում են ու տեղափոխվում Փարիզ: Հետաքրքիրն այն է, որ հատկապես հայրը մեծ կարևորություն էր տալիս երեխաների հայկական կրթություն ստանալուն, և քանի որ ինքը լավ հայերեն չգիտեր, ուզում էր, որ գոնե երեխաները…

Facebook Twitter Linkedin

Ես հասկանում եմ «Սասնա ծռերին», բայց…

Ես հասկանում եմ «Սասնա ծռերին», բայց…

Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը Հայաստանում նոր իրողության սահմանագիծ է դառնում, իրողություն, երբ կարծիքներն ու մտածողությունը, արժեքներն ու սկզբունքներն ասես գլխիվայր շուռ են գալիս՝ ստեղծելով հայելային իրականություն: Բանը հասել է նրան, որ հասարակության մի ստվար զանգված ոչ միայն նորմալ է վերաբերվում ահաբեկչական գործողությանը, այլև հերոսացնում է այն իրականացնողներին՝ կանգնելով նրանց կողքին: Մոսկվաբնակ հայերից մեկը, խոսելով այս իրադարձությունների մասին, պատմեց, որ ռուսներն ապշած են հայ հասարակության պահվածքից՝ ասելով, որ աշխարհում դեռ նման բան չեն տեսել, որ պետական կառույցը գրաված ու պատանդներ վերցրած անձանց հասարակությունը սատարի ու…

Facebook Twitter Linkedin

​Հայրենադարձված կանադահայն անգամ երևանյան երթուղայիններն է սիրում

​Հայրենադարձված կանադահայն անգամ երևանյան երթուղայիններն է սիրում

Հարի Քեթենջյանը ծնվել է Բաղդադում, հետո տեղափոխվել է Լիբանան, իսկ 70-ականների սկզբին հաստատվել է Կանադայում: Նա նկարիչ է, երաժիշտ: Այժմ Հայաստանում է ու իրեն համարում է ոչ թե պարզապես հայ, այլ՝ հայաստանցի հայ: Չնայած ստիպված է ժամանակ առ ժամանակ գնալ Կանադա, քանի որ այնտեղ աշխատանքային պայմանագիր ու ծեր հորաքույր ունի, 6 ամիսը մեկ անպայման վերադառնում է Հայաստան` իր տուն: Մինչ հարցազրույցը սկսելը, Հարի Քեթենջյանը խնդրում է, որ հոդվածում, եթե անգամ ինքը շփոթվի և օտար բառ օգտագործի, անպայման այն հայերեն դարձնեմ: Նրան այստեղ ամենից շատ ցավ է պատճառում այն, որ տեղացիները…

Facebook Twitter Linkedin

Կապույտ մզկիթ. քրիստոնյա Երևանի մահմեդական գոհարը

Կապույտ մզկիթ. քրիստոնյա Երևանի մահմեդական գոհարը

Հավանաբար ձեզանից շատերն են Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթի կողքով անցնելիս ներքին հետաքրքրասիրությամբ մտածել` տեսնես ինչպիսին է մզկիթի տարածքը, ինչ է այնտեղ կատարվում: Սակայն քչերն են համարձակվել ներս մտնել ու դիտել այն սեփական աչքով: Մինչդեռ այնտեղ օրական մի քանի տասնյակ զբոսարջիկ է այցելում` հիանալու մահմեդական այդ հոգևոր կառույցի հնամենի գեղեցկությամբ: Ըստ պատմական փաստերի` Կապույտ մզկիթը կամ Գյոյ-ջամին կառուցել է Երևանի կիսանկախ սարդար Հուսեյն-Ալի խանը XVIII դարում: Այն պատկանում է շիա դավանության մզկիթների շարքին: Մզկիթ մտնելուն պես ասես մի նոր աշխարհ է բացվում: Ընդարձակ բակի կենտրոնում փոքրիկ ջրավազանն է, որի շուրջ…

Facebook Twitter Linkedin

«Փարիզը լավն է, բայց Երևանը քո տունն է». վերադարձ

«Փարիզը լավն է, բայց Երևանը քո տունն է». վերադարձ

Արփենիկը 4 տարեկան էր, երբ 1991 թ. մոր` արվեստաբան Նազենի Ղարիբյանի հետ մեկնում է Փարիզ: Մայրը Հայաստանում «Սիրարփի Տեր-Ներսիսյան» հիմնադրամից կրթաթոշակ ստացած առաջին թեկնածուն էր, որ հնարավորություն էր ստացել ուսումը շարունակելու արտերկրում: «Էնպես որ, մենք չէինք արտագաղթել, մենք մեկնել էինք ուսման նպատակով»,- ընդգծում է նա: Արփենիկն ընդունվում է ֆրանսիական մանկապարտեզ, իսկ 1994-ին նրանք վերադառնում են Հայաստան: Սակայն 6-րդ դասարանում էր, երբ նորից մոր ուսման նպատակով մեկնում են Ֆրանսիա, իսկ Արփենիկը մեկ տարի անց տեղափոխվում է Կիպրոս՝ ուսանելու Մելքոնյան վարժարանում: Հետո կրկին վերադառնում է Փարիզ, ուսումը շարունակում ավագ դպրոցում, ընդունվում LISAA…

Facebook Twitter Linkedin

Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը հիանալի օրհներգ կարող է լինել

Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը հիանալի օրհներգ կարող է լինել

Այսօր Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշների օրն է: ՀՀ խորհրդանիշներն են դրոշը, զինանշանը և օրհներգը: Նախ զինանշանի մասին. վաղուց եմ գրել, որ մեր զինանշանը մի շարք թերություններ ունի` շղթայակապ, կոտրած թուր, «մահամերձ» առյուծ, խեղճացած արծիվ… Սահմանադրության մեջ գրված է, որ գերբի Արարատը պետք է լինի նարնջագույն: Բայց այդպես չէ. Արարատ լեռը սպիտակ է, հետևի ֆոնն է նարնջագույն: Կան նաև տարբերակներ, որտեղ Արարատը սև ֆոնի վրա է պատկերված: Իսկ Արարատի գագաթին ոչ թե Նոյյան տապանն է, այլ ինչ որ մակույկ, քանի որ չկա վերևի կառույցը: Շատերին կարող է մանրուք թվալ, սակայն խորհրդանիշների…

Facebook Twitter Linkedin